Մեկնաբանություն

07.12.2020 14:53


Ինչն է միավորում Լևոն Տեր–Պետրոսյանին, Նիկոլ Փաշինյանին, Աննա Հակոբյանին ու սորոսաթուրքական շրջանակներին

Ինչն է միավորում Լևոն Տեր–Պետրոսյանին, Նիկոլ Փաշինյանին, Աննա Հակոբյանին ու սորոսաթուրքական շրջանակներին

Երբ 2008–ին Նիկոլ Փաշինյանը պայքարում էր Լևոն Տեր–Պետրոսյանին իշխանության բերելու համար և հայտարարում, որ պետք է ազատել մեր քաղաքը ղարաբաղցի տականքներից, ծրագիր էր իրականացնում։ Ծրագիր, որը կանխվեց 2008–ին, սակայն ստացվեց 2018–ին ու Հայաստանին կապիտուլյացիայի հասցրեց 2020–ին։

Լևոն Տեր–Պետրոսյանը Փաշինյանին հանրահավաքային դիջեյ էր նշանակել 2008–ին՝ շատ լավ իմանալով, թե ինչ տեսակի մարդու է օգտագործում։ Իր վերջին հոդվածում ՀԱԿ տնօրեն Տեր–Պետրոսյանը այսպես է նկարագրել Նիկոլին՝ համառ, արկածախնդիր, մինչև վերջ գնալու մոլուցքով տառապող։ Տեր–Պետրոսյանն, ըստ այդմ, ինքնախոստովանական ցուցմունք է տվել 2008–ի մարտի 1–ի մասով, բայց այդ մասին հետագայում ավելի մանրամասն կանդրադառնանք։ Եվ ոչ միայն մենք կանդրադառնանք։

Մեզ տվյալ պահին Լևոնը, Նիկոլը և մյուսներն այլ տեսանկյունից են հետաքրքրում։

Պահիր Նիկոլին, օգնիր թուրքերին

Խայտառակ կապիտուլյացիայից հետո Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տալիս։ Դա նշանակում է, որ նա վախկոտ է և արժանապատվությունից զուրկ։ Համ էլ՝ ծրագիր է իրականացնում։

Արժանապատվությունից զուրկ են նաև ՀՀ այն քաղաքացիները, ովքեր չեն պահանջում Նիկոլի անհապաղ հրաժարականը։

Նիկոլ Փաշինյանի վարչապետության ամեն մի օրը, ամեն մի ժամը Հայաստանի ու բզկտված Արցախի շահերի դեմ է աշխատում։ Փխրուն խաղաղություն է հաստատված, սակայն հազար ու մի հարց կա, որ պետք է լուծել, բանակցել։ Դա չի արվում։ Գերիների հարցը չի լուծվում, սահմանների հարցն ի վնաս մեզ է լուծվում, թուրքը Սյունիք է մտնում։

Պարզ է, որ Նիկոլի վարչապետության պահպանությամբ շահագրգռված են Թուրքիան ու Ադրբեջանը։ Նրանք օգտվեցին Նիկոլի տված շանսից ու Արցախից 9 շրջան վերցրեցին։ Բայց դեռ դժգոհ են։ Հատկապես Թուրքիան չի բավարարել իր ախորժակը։ Նիկոլի վարչապետությունը հնարավորություն է տալիս Թուրքիային ավարտին հասցնել Սյունիքը գրավելու ծրագիրը։ Դա է պատճառը, որ Հայաստանի սորոսաթուրքական ուժերն ատամներով պահում են Նիկոլին։ Սրանք խառնվել են իրար այն բանից հետո, երբ այլընտրանքային վարչապետ է առաջադրվել Վազգեն Մանուկյանը։

Թուրքական 5–րդ շարասյան ներկայացուցիչներն այժմ մի թեզ են առաջ տանում, թե բա Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, բայց ոչ հիմա և իշխանությունը չպետք է հանձնի Մանուկյանին։

Աննա Հակոբյանը, Լևոն Տեր–Պետրոսյանը, Արման Բաբաջանյանը, «ծռերը», Անդրանիկ Քոչարյանը, Սաքունցը, Նիկոլը, Հովսեփ Խուրշուդյանը, միգուցե, տարբեր անձնական մոտիվացիաներ ունեն Վազգեն Մանուկյանի դեմ, բայց նրանց միավորում է մեկ այլ բան՝ թուրքական շահերի սպասարկումը։ Սորոսաթուրքական այս շրջանակները փորձում են Նիկոլին հնարավորինս երկար պահել, իսկ հետագայում էլ նրան փոխարինել մեկ այլ «Նիկոլով», որպեսզի մեր քաղաքն ազատագրեն ոչ միայն «ղարաբաղցի տականքներից», այլ ընդհանրապես հայկական տարրից։

Ալիևն ու Էրդողանը, փաստորեն, անցել են մեր դեմ մղվող հիբրիդային պատերազմի հաջորդ փուլին։ Սպասվում է վճռական պայքար հայաստանակենտրոն ուժերի և թուրքական 5–րդ շարասյան միջև։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը