Քաղաքական

04.12.2020 16:49


Ֆլեշմոբի արդյունքում Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջի հավանումները նվազել են մոտ 30 000-ով

Ֆլեշմոբի արդյունքում Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջի հավանումները նվազել են մոտ 30 000-ով

Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջը չհավանելու (unlike) ֆլեշմոբը շարունակվում է։ Վերջին մեկ օրվա ընթացքում Փաշինյանի ֆեյսբուքյան էջի հավանումները (like) պակասել են մոտ 1000–ով (957), իսկ ֆլեշմոբի սկզբից ի վեր՝ մոտ 30 000–ով (29 916)։

Ֆլեշմոբի սկսվելուց առաջ Փաշինյանի ֆեյսբուքյան էջն ուներ 715 694 հավանում։

Եթե դեկտեմբերի 3-ին (ժամը 16։00) Փաշինյանի ֆեյսբուքյան էջն ուներ 714 737 հավանում, դեկտեմբերի 4-ին (ժամը 16։00-ին) հավանումների թիվը նվազել է՝ հասնելով 713,986-ի։

Պակասել են նաև Փաշինյանի ֆեյսբուքյան էջին հետևողները։ Եթե նոյեմբերի 30-ին Փաշինյանի էջն ուներ 1 051 765 հետևորդ, ապա դեկտեմբերի 3-ի դրությամբ հետևորդների թիվը նվազել է 606–ով՝ հասնելով 1 045 120–ի։

Փաշինյանի էջը չհավանելու Ֆելշմոբին միացել մեծ թվով քաղաքացիներ, այդ թվում հասարակական, քաղաքական գործիչներ, ովքեր Նիկոլ Փաշինյանին համարում են դավաճան՝ Արցախի հարցով եռակողմ հայտարարությունը ստորագրելու համար, և նպատակ ունեն այս քայլով նրան զրկել լսարանից։

Այս խորագրի վերջին նյութերը