Քաղաքական

04.12.2020 08:43


Որտեղի՞ց այսքան ոստիկան հայտնվեց մեր երկրում, ո՞ւր էին նրանք 2018-ի դեպքերի ժամանակ․ «Հրապարակ»

Որտեղի՞ց այսքան ոստիկան հայտնվեց մեր երկրում, ո՞ւր էին նրանք 2018-ի դեպքերի ժամանակ․ «Հրապարակ»

«Երեկ ոստիկանությունը հայտարարություն տարածեց՝ զգուշացնելով, որ քաղաքացիները «ձեռնպահ մնան հակաիրավական արարքներից, այլ քաղաքացիների իրավունքի դեմ ոտնձգելու, համայնքների բնականոն կենսագործունեությանը խոչընդոտելու գործողություններից», հակառակ դեպքում պատասխանատվության կենթարկվեն, կտուգանվեն և այլն։ Իսկ երեկոյան գործի անցավ։

Փողոցները փակած երիտասարդները դաժան բռնությունների էին ենթարկվում ոստիկանների կողմից։ Մարդիկ զարմանում են՝ այս ոստիկանները որտեղի՞ց հայտնվեցին մեր երկրում, ո՞ւր էին նրանք 2018-ի դեպքերի ժամանակ, երբ մի քանի երիտասարդ աղջիկ-տղաներ հսկայական պողոտաներ էին փակում, երբ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մի խումբ երիտասարդներ ջարդում էին Ռադիոտան դռներն ու ներխուժում հատուկ պահպանվող օբյեկտ, երբ ավտոմեքենաների շչակների ձայնից Երևանում շուն ու կատու չէին մնացել»,-գրում է թերթը:

Այս խորագրի վերջին նյութերը