Քաղաքական

01.12.2020 15:19


2019-ին արդյոք հանդիպե՞լ են ՀՀ և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներ, ադրբեջանցին թուղթ է փոխանցել, որի վրա մեծ գումար է նշված եղել՝ Արցախի հարցը իրենց օգտին լուծելու համար. Ա. Վարդանյան (տեսանյութ)

2019-ին արդյոք հանդիպե՞լ են ՀՀ և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներ, ադրբեջանցին թուղթ է փոխանցել, որի վրա մեծ գումար է նշված եղել՝ Արցախի հարցը իրենց օգտին լուծելու համար. Ա. Վարդանյան (տեսանյութ)

Հարցեր կան, որոնց մասին ուզում եմ՝ մեր քաղաքացիները մտածեն: Այս մասին այսօր կայացած ասուլիսին հայտարարեց քաղաքական գործիչ Աղվան Վարդանյանը՝ ներկայացնելով «13 հարց և բացահայտում»:

«2019-ին արդյոք արաբական մի երկրում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան համարժեք երկու պաշտոնյաներ, արդյո՞ք Ադրբեջանի ներկայացուցիչը Հայաստանի ներկայացուցչին փոխանցել է թուղթ, որի վրա աստղաբաշխական գումար է նշված եղել՝ որպես առաջարկ Արցախի հարցը հօգուտ Ադրբեջանի լուծման: Եվ երբ մեր պաշտոնյան բորբոքվել է, թե ինչ առաջարկ է, դիմացինը շատ կիրթ ասել է՝ «մի բորբոքվեք, Ձեզ ընդամենը խնդրում ենք սա փոխանցել Ձեր ղեկավարին: Արդյոք, երբ հայ պաշտոնյան, նույնքան բորբոքված ասելով՝ «տես, թե անասուններն ինչ են պահանջում», փոխանցել է թուղթը, մեր երկրի ղեկավարն ասել է՝ «դու հուզական, զգացմունքային մարդ ես, մի խառնվիր, ուրիշը կզբաղվի»»,-հայտարարեց Վարդանյանը:

Այս խորագրի վերջին նյութերը