Քաղաքական

01.12.2020 14:59


Ադրբեջանցիները Բերձորի ճանապարհով եկել, անցել, գնացել են դեպի շրջանի հյուսիսային թև. քաղաքապետը մանրամասներ է ներկայացնում

Ադրբեջանցիները Բերձորի ճանապարհով եկել, անցել, գնացել են դեպի շրջանի հյուսիսային թև. քաղաքապետը մանրամասներ է ներկայացնում

Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր համայնքից թեև բնակիչների մի մասը դուրս է եկել, բայց մյուս մասն այս պահի դրությամբ շարունակում ա ապրել։

«Խաղաղապահներն իրենց ծառայությունն են անում, մենք մեր մի քիչ անսովոր առօրյայով ենք զբաղված, արտառոց ու վտանգավոր բան չկա Բերձորում»,-Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բերձոր համայնքի ղեկավար Նարեկ Ալեքսանյանը։

Հիշեցնենք՝ Լաչինի շրջանը պաշտոնապես անցել է Բաքվի վերահսկողության տակ՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին եռակողմ հայտարարության շրջանակում, որը նոյեմբերի 9-ին ստորագրել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները:

«Անվտանգության երաշխիք, որպես այդպիսին, որևէ մեկից չենք ստացել, բացի այն, որ խաղաղապահներն այստեղ են և գոնե այս պահին մեր անվտանգությունն ապահովում են։ Բնակիչներից և՛ գնացողեր կան, և՛ վերադարձողներ են եղել»,-ասաց Նարեկ Ալեքսանյանը։
Քաղաքապետն խոսքով՝ Բերձորի վարչական շենքերի վրա չեն լինելու ո՛չ հայկական, ո՛չ էլ ադրբեջանական դրոշներ։
«Ադրբեջանցիները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Բերձորի ճանապարհով եկել, անցել, գնացել են դեպի շրջանի հյուսիսային թև՝ այն բնակավայրերը, որոնք, ըստ պայմանավորվածության, դեկտեմբերի 1-ից անցնում են իրենց»։
Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ Բերձոր, Աղավնո և Սուս համայնքներում, այնուամենայնիվ, տարհանման հրահանգ լինի, Նարեկ Ալեքսանյանը պատասխանեց.
«Ինձ թվում է, որ այս երեք համայնքները մնալու են հայակական կողմին և մենք նախկինի նման մեր առօրյայով ապրելու ենք»։

Այս խորագրի վերջին նյութերը