Քաղաքական

28.11.2020 15:05


Երկու տեղանի կռավաթ ես ուզո՞ւմ․ Փաշինյանի պատասխանը` զինվորի հորը (տեսանյութ)

Երկու տեղանի կռավաթ ես ուզո՞ւմ․ Փաշինյանի պատասխանը` զինվորի հորը (տեսանյութ)

Կառավարության շենքի մոտ նոյեմբերի 28-ին բողոքի ակցիա են անում այն ժամկետային զինծառայողների ծնողները, որոնք որդիները հիմա Արցախում են։ Նախօրեին երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր ծնողներից մի քանիսին, լսել նրանց մտահոգությունները և խոստացել 2 օրում պատասխանել։ Սակայն ծնողները բավարարված չեն վարչապետի հետ հանդիպումից: Զինծառայողներից մեկի հայրը մանրամասներ պատմեց հանդիպման մասին։

«Ես նրա երեսին պարզ ասացի` ինչպես ժամանակին «Արմենիա» հյուրանոցում Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ասացիք՝ դու չես տիրապետում իրավիճակին, օգնականները սխալ ինֆորմացիա են քեզ տալիս, հիմա Ձեր բառերը Ձեր դեմ եմ ուղղում՝ Դուք չեք տիրապետում, թե ինչ վիճակում են գտնվում հայ զինվորները Ղարաբաղում, Ձեր աշխատողները Ձեզ սխալ ինֆորմացիա են տալիս: Երբ նկարագրեցի, թե ինչ վիճակում են մի զինվորները, ինձ ասաց՝ երկու տեղանի կռավա՞թ ես ուզում։ Սա պատասխա՞ն է»,-նշեց տղամարդը։

Այս խորագրի վերջին նյութերը