Քաղաքական

26.11.2020 22:57


Վերադարձրու զարդերս ու վճարիր պատվիրածդ հագուստի գումարը․ Աննա Հակոբյանի նախկին վարսավիրը՝ Աննային (լուսանկար)

Վերադարձրու զարդերս ու վճարիր պատվիրածդ հագուստի գումարը․ Աննա Հակոբյանի նախկին վարսավիրը՝ Աննային (լուսանկար)

Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի նախկին վարսավիրը` Սոֆյա Խուդոյանը, քննադատական ու նվաստացնող մեկնաբանություններ է անում իր նախկին շեֆի գրառումների տակ: Դրանք, սակայն, Աննա Հակոբյանը հեռացնում է: Սոֆյան էլ ամեն անգամ նորն է գրում: Ահա դրանցիղ մեկը, որտեղ նա վարչապետի տիկնոջն ասում է. «Մի ջնջիր, նորից ու նորից կգրեմ, մինչև ուշքի գաս, Աննա: Շրջայցերի ժամանակ նամուսդ թե գտնես` զանգիր, վերադարձրու զարդերս ու վճարիր պատվիրածդ հագուստի գումարը: Ամոթ ա: Մի ջնջիր»:

Հիշեցնենք, որ այս նույն վարսավիրը ընդամենը երկու տարի առաջ` 2018-ի մայիսին, երբ Նիկոլ Փաշինյանի հետ մեկնել էինք Մոսկվա` գործուղման, վերադարձին մեզ հետ կռիվ էր անում, թե ինչու ոտքի չկանգնեցինք օդանավի մեջ, երբ «առաջին տիկինը» մոտեցավ: Այսօր նա, այլևս չհանդիսանալով Աննա Հակոբյանի վարսավիրը, պարբերաբար կոշտ քննադատության է ենթարկում վարչապետի տիկնոջը:

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը