Քաղաքական

25.11.2020 15:34


Արտակ Դավթյանի մեղքով վերացվեցին ՄՈԲ զորամասերը, այսօրվա ՊՆ-ն խորհուրդ չտվեց, որ դա սխալ է, Օնիկ Գասպարյանն էլ չշտկեց, իսկ Փաշինյանի խելքը բանակից չի հասնում, որ ասեր՝ ինչ ենք անում. Հրանտ Բագրատյան (տեսանյութ)

Արտակ Դավթյանի մեղքով վերացվեցին ՄՈԲ զորամասերը, այսօրվա ՊՆ-ն խորհուրդ չտվեց, որ դա սխալ է, Օնիկ Գասպարյանն էլ չշտկեց, իսկ Փաշինյանի խելքը բանակից չի հասնում, որ ասեր՝ ինչ ենք անում. Հրանտ Բագրատյան (տեսանյութ)

Արտակ Դավթյանի մեղքով վերացվեցին ՄՈԲ զորամասերը, այսօրվա ՊՆ-ն խորհուրդ չտվեց, որ դա սխալ է։ Այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով Հայաստանի պարտության պատճառներին։

Ըստ Բագրատյանի՝ սա պարտություն էլ չէ, ջախջախում է: Նա 3 խումբ պատճառներ բերեց, որոնց հետևանքով պարտվել ենք: Այդ երեք խումբ պատճառներն են՝ քաղաքական, ռազմատեխնիկական և կազմակերպչական սխալները:

Բագրատյանը խիստ քննադատության ենթարկեց նախկին ԳՇ պետ Արտակ Դավթյանի ձեռքով ՄՈԲ զորամասերի վերացումը: «Արտակ Դավթյանը ՄՈԲ-ը ցրում է, վերացնում են ՄՈԲ զորամասերը, դրա համար, երբ պատերազմին ՄՈԲ-ին կանչում էին, նախ նորմալ զորակոչ չէր լինում, բայց նույնիսկ այն մարդիկ, որոնք ներկայացել էին, գնում էին, ստացվում էր՝ սպա չկա: Այսինքն՝ չենք կարող ասել՝ սպա, վերցրու այս 20 զինվորին, քո տեղն այնտեղ է, գնա զբաղեցրու: Եվ այսօր պաշտպանության նախարար է դառում Նիկոլի խորհրդական Վաղարշակ Հարությունյանը, որն այս խորհուրդները չէր տալիս, որն ի դեպ իր կենսագրությունում գրել է, թե նախորդ Արցախյան պատերազմի վետերան է, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ այդ մարդու քիթը վառոդի հոտ չի զգացել, նման բան չկա»,-շեշտեց նա:

Բագրատյանն ընդգծեց՝ այդ մարդը պետք է պատասխան տա: «Հետո գալիս է Օնիկ Գասպարյանը, չի ուղղում Արտակ Դավթյանի սխալը, Փաշինյանն իր «հայ բուդուրով» է զբաղված, ե՞րբ ժամանակ ուներ բանակով զբաղվեր, կամ խելքը կհերիքե՞ր բանակով զբաղվեր, չէր հերիքի: Բա չի կանչում, չի ասում՝ այս ի՞նչ եք արել, բա որ պատերազմ եղավ, ի՞նչ ենք անելու»,-նշեց նա:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը