Քաղաքական

22.11.2020 13:59


Նիկոլ, դավաճան, ես քեզ իրավունք չեմ տալիս մասնակցել իմ որդու հոգեհանգստյան պատարագին, չհամարձակվես, նեռ․ Կարին Տոնոյան

Նիկոլ, դավաճան, ես քեզ իրավունք չեմ տալիս մասնակցել իմ որդու հոգեհանգստյան պատարագին, չհամարձակվես, նեռ․ Կարին Տոնոյան

«Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը, ում որդին զոհվել է Արցախյան երկրորդ պատերազմում, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասում է, որ նրան թույլ չի տալիս մասնակցել Արցախի պատերազմի նահատակների հոգեհանգստյան պատարագին, որը տեղի կունենա այսօր Էջմիածնում։

«Նիկոլ դավաճան, ես քեզ իրավունք չեմ տալիս մասնակցել իմ որդու հոգեհանգստյան պատարագին, չհամարձակվես, նեռ,–գրել է նա,-Ես հրաժարվում եմ այն եկեղեցուց, որ իր նահատակ զավակների հոգեհանգստի պատարագը նրանց սպանողների հետ է անում, ամեն ինչ այլևս պղծվում է իմ Հայրենիքում....... Ամեն ինչ կեղծ է, դավում են բոլորը.....»:


Նշենք, որ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանն այսօր տեղեկացրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Էջմիածնում կմասնակցի Արցախի պատերազմի նահատակների հոգեհանգստյան արարողությանը։

Կարին Տոնոյայի որդին՝ Մենուա Հովհաննիսյանը, արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը։

Այս խորագրի վերջին նյութերը