Քաղաքական

31.10.2020 19:40


Արտակ Բեգլարյանն ուղերձ է հրապարակել այսօր առավոտյան ադրբեջանական զինված ուժերի կողմից ռմբակոծված Ստեփանակերտի կենտրոնական շուկայից (տեսանյութ)

Արտակ Բեգլարյանն ուղերձ է հրապարակել այսօր առավոտյան ադրբեջանական զինված ուժերի կողմից ռմբակոծված Ստեփանակերտի կենտրոնական շուկայից (տեսանյութ)

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը տեսանյութ է հրապարակել Ստեփանակերտի կենտրոնական շուկայից՝ հայտնելով, որ այն ադրբեջանական ուժերի կողմից ռմբակոծվել է այսօր՝ հոկտեմբերի 31-ի առավոտյան:

«Այս ռմբակոծությունը հետևել է Ադրբեջանի և Հայաստանի միջև ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությանը, ըստ որի՝ կողմերը պարտավորվել են չթիրախավորել քաղաքացիական կառույցները, սակայն, ինչպես տեսնում եք, նրանք թիրախավորել են քաղաքացիական տարածքը, որը հեռու է որևէ ռազմական կառույցից: Հարձակման հետևանքով մի շարք խանութներ են վնասվել: Բացի այդ, Ադրբեջանը թիրախավորել է Շուշի, Մարտունիի, Մարտակերտի և այլ քաղաքների ու գյուղերի քաղաքացիական կառույցները»,-շեշտել է Արցախի ՄԻՊ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը