Քաղաքական

27.10.2020 14:53


Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստը հետաձգվեց երկու շաբաթով (տեսանյութ)

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստը հետաձգվեց երկու շաբաթով (տեսանյութ)

Հոտեմբերի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ նշանակված էր սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստը։ Նշենք, որ նախորդ նիստը տևական ժամանակով հետաձգվել էր, քանի որ Ռոբերտ Քոչարյանն ու գործով անցնող մյուս բարձրաստիճան նախկին պաշտոնյանները ևս Արցախում էին։

Այս անգամ ևս նիստը հետաձգվեց ևս երկու շաբաթով, Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը միջնորդություն էր ներկայացրել նիստը հետաձգելու, իսկ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդեց, որպեսզի ԲԴԽ որոշման հիման վրա այսուհետ մինև կորոնավիրուսի ավարտը նիստերը նշանակվեն առցանց:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը