Աշխարհ

15.10.2020 13:17


Ղրղզստանի նախագահը հրաժարական է տվել

Ղրղզստանի նախագահը հրաժարական է տվել

Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին: Այս մասին հայտնել է հանրապետության նախագահի մամուլի ծառայությունը:

«Ես չեմ կառչում իշխանությունից: Չեմ ցանկանում Ղրղզստանի պատմության մեջ մնալ որպես նախագահ, ով արյուն է թափում և կրակում է սեփական քաղաքացիներին: Այդ պատճառով որոշում եմ կայացրել հրաժարական տալու մասին»,-ասվում է նախագահի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը