Քաղաքական

09.10.2020 15:19


Արցախի շուրջ բանակցությունները նախարարների մակարդակով կսկսվեն Երևանի ժամանակով 16.00-ին

Արցախի շուրջ բանակցությունները նախարարների մակարդակով կսկսվեն Երևանի ժամանակով 16.00-ին

Արտաքին գործերի նախարարների մակարդակով Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները կսկսվեն Մոսկվայում ժամը 15:00-ին (Երևանի ժամանակով 16:00), հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ ուրբաթ Ադրբեջանի և Հայաստանի միջև խորհրդակցություններ կանցկացվեն արտգործնախարարների մակարդակով:

«Արտաքին գործերի նախարարները ժամանում են Մոսկվա, և այսօր նրանք կսկսեն աշխատել Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հետ: Մենք ակնկալում ենք, որ այս հանդիպումը կսկսվի ցերեկվա ժամը երեքին»,-լրագրողներին ասել է Պեսկովը:

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը