Քաղաքական

08.10.2020 21:09


Բացառիկ կադրեր Շուշիից․ Ղազանչեցոց հրետակոծված եկեղեցուց դուրս են բերում վիրավոր լրագրողներին (տեսանյութ)

Բացառիկ կադրեր Շուշիից․ Ղազանչեցոց հրետակոծված եկեղեցուց դուրս են բերում վիրավոր լրագրողներին (տեսանյութ)

«ԱրմՆյուզի» նկարահանող խումբն այսօր Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում է եղել, երբ հրետակոծված եկեղեցուց քաղաքացիները դուրս են բերել վիրավոր լրագրողներին։

Նկարահանող խումբը ցուցադրում և պատմում է, թե ինչ վիճակ է Շուշիի Ղազանչենցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում թշնամու ռմբակոծությունից հետո: Կան վիրավորներ և նկարահանող խմբի անդամներն օգնում են՝ նրանց տեղափոխել հիվանդանոցներ, միաժամանակ պատմելով աշխարհին, որ ահաբեկիչ թշնամին միտումնավոր թիրախավորել է եկեղեցին:

Հիշեցնենք, որ «Արմնյուզ» հեռուստաընկերության մեկնաբան Լիլիթ Թումանյանը այսօր ավելի ֆաղ ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ մի կերպ են խուսափել ադրբեջանական զինուժի հրետակոծության տակ ընկելուց։

Նա նշել է, որ երբ ադրբեջանական զինուժը ցերեկը հարվածեց Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուն, նկարահանող խումբը որոշեց մեկնել Շուշի, սակայն ճանապարհին ստիպված են եղել կանգնել, քանի որ երկնքում 2-3 հարվածային ԱԹՍ էր պտտվում, իսկ ավելի ուշ լսվեց ԱԹՍ–ի հարվածի ձայնը։

«Հասցրինք մտնել մոտակա նկուղ։ Շունչ քաշեցինք, գնացինք Շուշի ... եկեղեցուն մոտենալն ու երկրորդ ռումբի հարվածը մեկ էր: Եթե չլինեին դրոններն ու դրա պատճառով հապաղումը՝ մենք մեջն էինք լինելու.... Աստված պահեց:

Էդ պահին եկեղեցում ուրիշ լրագրողներ էին, ռուսաստանցի... 3-ն էլ վիրավոր։ Մեկին օգնեցինք դուրս բերել եկեղեցուց»,–գրել էր նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը