Քաղաքական

08.10.2020 21:00


Այս պահին շփման գծի հատկապես հարավային ուղղությամբ ընթանում են համառ մարտեր․ Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը (տեսանյութ)

Այս պահին շփման գծի հատկապես հարավային ուղղությամբ ընթանում են համառ մարտեր․ Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը (տեսանյութ)

Արցախի և Ադրբեջանի շփման գծում այս պահին համառ մարտեր են ընթանում հատկապես հարավային ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Առավոտից Ադրբեջանի Զինված ուժերը նորից վերսկսել են հարձակողական գործողությունները, ինչպես հյուսիսում, այնպես էլ հարավային ուղղությամբ: Հայկական կողմը ոչնչացրել է հակառակորդի զգալի թվով կենդանի ուժ, զրահատեխնիկա, այլ միջոցներ, հակառակորդը շպրտվել է մինչև ելման բնագծերը: Այս պահին համառ մարտեր են ընթանում հատկապես հարավային ուղղությամբ»,-ասաց Հովհաննիսյանը:

ՊՆ ներկայացուցիչը հավելեց, որ մարտերն ընթանում են ինչպես ցերեկը, այնպես էլ գիշերը:

Այս խորագրի վերջին նյութերը