Քաղաքական

08.10.2020 20:04


Արցախում ծանր վիրավորում է ստացել «Сегодня․ру»-ի խմբագիրը․ ևս երկու վիրավոր կա․ Վահրամ Պողոսյան

Արցախում ծանր վիրավորում է ստացել «Сегодня․ру»-ի խմբագիրը․ ևս երկու վիրավոր կա․ Վահրամ Պողոսյան

Թշնամու կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին երկրորդ անգամ հարվածելու հետևանքով վիրավորվել են լրատվամիջոցների 3 ներկայացուցիչ, որոնք իրենց մասնագիտական պարտականություններն էին կատարում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Նրանցից մեկը հայ է, բայց միայն մեկ լրագրողի մասին հստակ տվյալներ ունենք, քանի որ վերջինս գտնվում է հիվանդանոցում և վիրահատվում է։ Խոսքը «Сегодня․ру»-ի խմբագիր Յուրիյ Կատյոնոկի մասին է։ Նա թոքերի շրջանում բավականին լուրջ վիրավորում է ստացել, ծանր վիճակում է գտնվում։ Այս պահին ընթանում է նրա վիրահատությունը։ Մյուս երկու վիրավորների մասին ինձ փոխանցել են, որ համեմատաբար ավելի լավ վիճակում են գտնվում, բայց թե ո՞ր լրատվամիջոցներն են ներկայացնում՝ դեռ տեղեկություն չունենք»,-հայտնեց Վահրամ Պողոսյանը։

Այս խորագրի վերջին նյութերը