Քաղաքական

07.10.2020 12:58


Ստեփանակերտն անընդհատ հրթիռակոծվում է. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ (տեսանյութ)

Ստեփանակերտն անընդհատ հրթիռակոծվում է. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ (տեսանյութ)

Ադրբեջանն անընդհատ հրթիռակոծում է Ստեփանակերտը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Մարտական ԱԹՍ-ների և հրթիռների միջոցով հարվածներ են հասցվում խաղաղ բնակիչներին»,-նշեց Հովհաննիսյանը:

«Արմենպրես»-ի թղթակիցը ևս հայտնում է, որ գիշերվա ընթացքում անընդհատ եղել է հրթիռակոծում: Ապաստարաններից գրեթե անհնար է դարձել բնակիչների համար դուրս գալ կամ որևէ անհրաժեշտ իրի համար բարձրանալ բնակարաններ: Հարվածների միջև ընդմիջումները դարձել են շատ փոքր:

Այս խորագրի վերջին նյութերը