Քաղաքական

04.10.2020 07:52


Հրետակոծությունից Ստեփանակերտում հրդեհ է բռնկվել․ թիրախավորվել էին քաղաքացիական շենքերն ու ենթակառուցվածքները (լուսանկար)

Հրետակոծությունից Ստեփանակերտում հրդեհ է բռնկվել․ թիրախավորվել էին քաղաքացիական շենքերն ու ենթակառուցվածքները (լուսանկար)

Հրետակոծությունից Ստեփանակերտում հրդեհ էր բռնկվել, թիրախավորվել էին քաղաքացիական շենքերն ու ենթակառուցվածքները։

Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

Մանրամասները ճշտվում են։

«Արմենպրես»-ի թղթակիցը տեղից հաջորդում է, որ առայժմ չճշտված տեղեկություններով, հարվածը հասցվել է խանութի։

Ադրբեջանի Զինված ուժերի կողմից Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին հասցված հարվածների արդյունքում վնասվել է էլեկտրական ցանցերի շենքը: «Արմենպրես»-ի թղթակիցը նշեց, որ այս պահին մայրաքաղաքը հոսանքազրկված է:

Այս պահի դրությամբ Ստեփանակերտում իրավիճակը հանգիստ է:

Այս խորագրի վերջին նյութերը