Քաղաքական

01.10.2020 10:05


Ադրբեջանի գրեթե բոլոր սպանված զինվորների գրպաններից գտնվել են ներարկիչներ, սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանն իր զինվորներին պատերազմի է ուղարկում թմրեցրած վիճակում. Վահրամ Պողոսյան (տեսանյութ)

Ադրբեջանի գրեթե բոլոր սպանված զինվորների գրպաններից գտնվել են ներարկիչներ, սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանն իր զինվորներին պատերազմի է ուղարկում թմրեցրած վիճակում. Վահրամ Պողոսյան (տեսանյութ)

Ամսի 27-ի նախահարձակ գործողություններից հետո անցած գիշեր առաջին անգամ հարաբերական անդորր է եղել, բացառությամբ մի քանի փոխհրաձգությունների, իրավիճակը կարելի է գնահատել հարաբերական հանգիստ, որովհետև պատերազմը շարունակվում է. այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

Նրա խոսքով՝ հետախուզության պարզած տվյալներով՝ առաջնագծի տարբեր ուղղություններում Ադրբեջանի զոհերի մեծ մասը եղել են Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ:

Միայն մի ուղղությամբ 148 լեզգի զինվոր է զոհվել, մի քանի հարյուր զոհեր կա ազգությամ թալիշ զինվորների շրջանում, ինչը, Վահրամ Պողոսյանի կարծիքով, լուրջ դժգոհություն է առաջացրել Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնություների մոտ և առաջիկայում ականատեսը կլինենք այդ ազգերի ներկայացուցիչների բողոքի ակցիայի:

«Այս փաստերը վկայում են, որ Ադրբեջանը այս սադրիչ գործողություններն օգտագործում է իր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների նկատմամբ նման վարքագիծ դրսևորելու համար: Նման էթնիկ զտիչ քաղաքականություն իրականացվել է արցախահայության նկատմամբ խորհրդային ժամանակաշրջանում, երբ Արցախը գտնվում էր Խորհրդային Ադրբեջանի կազմում»,-նշեց նա:

Վահրամ Պողոսյանը ընդգծեց, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում Ադրբեջանի տարածքից հայրենական պատերազմի մեկնել է 19-ը տղամարդուց մեկը, իսկ Արցախում՝ 3-ից մեկը, սա խոսում է այն մասին, որ ադրբեջանցիները փորձել են Ադրբեջանի կազմում ապրող ազգային փոքրամասնություններին պարզապես վերացնել:

«Հիմնականում Ադրբեջանի զինվորների բոլոր դիակների գրպաններում եղել են ներարկիչներ, սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը պատերազմի է ուղարկում իր զինվորներին արդեն թմրեցրած վիճակում, սա միանշանակ ռազմական հանցագործություն է»,-եզրափակեց խոսքը Վահրամ Պողոսյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հակառակորդն ունի ավելի քան 790 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 1900 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 103 զոհ։

Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ, Մարտակերտում՝ 3 մարդ, 2–ը՝ Մարտունի քաղաքում (տատ ու թոռ):

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը