Քաղաքական

28.09.2020 16:12


Մարտունիում հակառակորդի ԱԹՍ-ն թիրախավորել է լրագրողական խմբին (տեսանյութ)

Մարտունիում հակառակորդի ԱԹՍ-ն թիրախավորել է լրագրողական խմբին (տեսանյութ)

Այս պահին Tert. am-ի նկարահանող խումբը Արցախի Հանրապետությունում է: Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքում լրագրողական խմբի աշխատանքների ժամանակ լրատվամիջոցների ներկայացուցիչները ֆիքսել են հակառակորդի ԱԹՍ, որը թիրախավորել և սկսել է հետապնդել իրենց:

Նշենք, որ այսօր ՊՆ-ն հայտարարել է, որ հակառակորդը հրետակոծում է Մարտունի քաղաքը:

Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և հետևակի մարտական մեքենա, 1 ինժեներական զրահատեխնիկա:

Այս խորագրի վերջին նյութերը