Քաղաքական

28.09.2020 09:35


ՊԲ ստորաբաժանումների նախկինում կորցրած մի շարք դիրքերի վերականգնման արդյունքում հակառակորդի մի քանի տասնյակ դիակներ գտնվում են հայկական կողմում․ ՊՆ մամուլի խոսնակ (տեսանյութ)

ՊԲ ստորաբաժանումների նախկինում կորցրած մի շարք դիրքերի վերականգնման արդյունքում հակառակորդի մի քանի տասնյակ դիակներ գտնվում են հայկական կողմում․ ՊՆ մամուլի խոսնակ (տեսանյութ)
Գիշերվա ընթացքում մարտերը շարունակվել են տարբեր ինտենսիվությամբ։ Վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները՝ կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ։
Հայկական ստորաբաժանումները սառնասրտորեն դիմագրավում են ադրբեջանական ստորաբաժանումների ոտնձգությունները և ձեռնարկում համապատասխան գործողություններ՝ պատճառելով հակառակորդին անձնակազմի և տեխնիկայի զգալի կորուստներ։
***
ՊԲ ստորաբաժանումների կողմից նախկինում կորցրած մի շարք դիրքերի վերականգնման արդյունքում հակառակորդի մի քանի տասնյակ դիակներ գտնվում են հայկական կողմում։
Տեսանյութն՝ այստեղ։
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից
Հակառակորդը, մարդկային և զինտեխնիկայի մեծ կորուստներից սարսափած, այսօր ժամը 07:30-ի սահմաններում հարավարևելյան ուղղությամբ կիրառել է ծանր «ՏՕՍ» հրանետ։
Նշված զինատեսակի կիրառումից հայկական կողմը կորուստ չունի:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը