Քաղաքական

27.09.2020 15:13


Ադրբեջանական հրետակոծության հետևանքով նաև մանկահասակ երեխա է տուժել. կադրեր Ստեփանակերտից

Ադրբեջանական հրետակոծության հետևանքով նաև մանկահասակ երեխա է տուժել. կադրեր Ստեփանակերտից

Ադրբեջանական զինուժի օդային հարձակումների թիրախը քաղաքացիական անձինք ու շինություններն են: Այս մասին հայտնել է Արցախ-Տեղեկատվական շտաբը և տեսանյութ հրապարակել։

Կադրերում վաղ առավոտյան հակառակորդի հրետակոծության հետևանքով վնասված Ստեփանակերտի բնակելի տներն են: Հրետակոծված տներից մեկի տանտիրուհին պատմել է, թե ինչպես են վաղ առավոտյան անակնկալի եկել հրետակոծությունից, ինչպես է մայրաքաղաքի ամենաբնակեցված հատվածում բնակվող ընտանիքը հրաշքով է փրկվել։

Ռմբապաստարաններ տեղափոխված երեխաներին հոգևորականը գոտեպնդում է, հորդորում չվախենալ։ Տեսանյութում պատկերված է նաև Ստեփանակերտի բժշկական կենտրոն տեղափոխված վիրավոր մանկահասակ երեխան։

Այս խորագրի վերջին նյութերը