Քաղաքական

27.09.2020 13:30


Սամվել Բաբայանի ճեպազրույցը (տեսանյութ)

Սամվել Բաբայանի ճեպազրույցը (տեսանյութ)
Արցախի հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը հանդես է եկել կոչով իր ֆեյսբուքյան էջում

«Հարգելի´ հայրենակիցներ,

Հակառակորդը չհայտարարված լայնամշտաբ պատերազմ է սկսել՝ թիրախավորելով խաղաղ քաղաքացիական բնակչությանը:
Որպես Արցախի անվտանգության պատասխանատուներից մեկը, որպես հաղթանակած բանակի նախկին հրամանատար, որպես մեկը, ով երեք տասնամյակ առաջ նույն հակառակորդին ծնկի է բերել՝ ստիպելով հրադադար մուրալ, կոչ եմ անում զորահավաքային ռեսուրսներին մեկ մարդու պես մոտենալ գրանցման վայրեր:
Այս պատերազմը մենք չենք սկսել, մեզ այն պարտադրում են:
Վստա´հ եղեք, մենք հաղթող ենք դուրս գալու այս պատերազմից: Այլընտրանք չունենք:
Ի զե՜ն: Ի գո´րծ»:

Այս խորագրի վերջին նյութերը