Քաղաքական

27.09.2020 10:09


Հակառակորդը թիրախավորել է նաև խոր թիկունքում տեղակայված բնակավայրերը․ ԱՀ ՊՆ

Հակառակորդը թիրախավորել է նաև խոր թիկունքում տեղակայված բնակավայրերը․ ԱՀ ՊՆ

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Ներկա պահին ընթանում են թեժ մարտեր:

Առաջնագծում ծավալվող իրադարձություների հետագա զարգացման մասին պարբերաբար կտեղեկացնենք:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը