Քաղաքական

05.09.2020 23:01


Ռոբերտ Քոչարյանը մասնակցել է «Հաղթանակած» նախաձեռնության երիտասարդական հավաքին (տեսանյութ, լուսանկար)

Ռոբերտ Քոչարյանը մասնակցել է «Հաղթանակած» նախաձեռնության երիտասարդական հավաքին (տեսանյութ, լուսանկար)

Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանն իր ստորագրությունն է դրել «Հաղթանակած» նախաձեռնության խորհրդանիշ դրոշի վրա, որին ավելի վաղ` նախորդ հավաքների ժամանակ ստորագրել էին Արցախի մյուս հերոսները:

Հյուրընկալվելով Սևանում` երիտասարդական հավաքին, Ռոբերտ Քոչարյանը շփվել է երիտասարդների հետ, հետևել մարզական ու ստեղծագործական մրցումներին: «Հայաստանը կարող է լինել տարածաշրջանում զարգացման ամենամեծ տեմպն ունեցող, ամենահզոր երկիրը` ամենամարտունակ բանակով»,-խարույկի շուրջ զրույցում նշել է նա:

Իրական ընկերության մասին #հաղթանակած2020-ի երիտասարդների հարցերին պատասխանելով, նկատել է. «Թվում է` այսօրվա սերնդի շփումները մեծ են, բայց եթե այլ անկյան տակ նայես` ավելի միայնակ են, որովհետև շփման մի զգալի մասն օնլայն տիրույթում է»:

Հավաքի մասնակիցների խնդրանքով Հայաստանի երկրորդ նախագահը ստորագրել և նվիրել է իր «Կյանք և ազատություն» մոտիվացիոն գիրքը:

118985591_662163337775373_2100885114055959364_o1118942586_662163497775357_5122924902034645461_o 118929117_662163624442011_1896033915424890649_o 118942670_662163811108659_702056017696211290_o 118950121_662163761108664_3557118563507943985_o 118960269_662163697775337_2603954895627553919_o 118964304_662163554442018_3406164575031143892_o 118968848_662163641108676_2786326026243964088_o 118985585_662163344442039_4382771557996537065_o 118997750_662163877775319_8851888072995217329_o 119005307_662163767775330_4452585067300827778_o119007746_662163391108701_2929425326225156455_o 118995052_662163891108651_6382148711553630305_o 118961261_662163921108648_2386630319822515666_o 118930774_662164001108640_6019595481274747883_o

Այս խորագրի վերջին նյութերը