Քաղաքական

31.08.2020 15:00


Պուտինը շնորհավորել է Քոչարյանին ու հեռախոսազրույց ունեցել (տեսանյութ)

Պուտինը շնորհավորել է Քոչարյանին ու հեռախոսազրույց ունեցել (տեսանյութ)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը։

Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է․

Հարգարժան Ռոբերտ Սեդրակի,

Ընդունեք անկեղծ շնորհավորանքներ ծննդյան տարեդարձի կապակցությամբ։

Ռուսաստանում Ձեզ գիտեն որպես ականավոր քաղաքական գործչի, ով շատ բան է արել ժամանակակից Հայաստանի զարգացման համար։ Բարձր ենք գնահատում Ձեր անձնական ներդրումը մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային հարաբերությունների ամրապնդման հարցում։

Ի սրտե մաղթում եմ Ձեզ, թանկագին Ռոբերտ Սեդրակի, ամուր առողջություն, բարեկեցություն և ոգու տոկունություն։

Հարգանքով՝

Վլադիմիր Պուտին

ՌԴ նախագահը նաև հեռախոսազրույց է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ ու ևս մեկ անգամ նրան շնորհավորել է ծննդյան օրվա կապակցությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը