Քաղաքական

23.08.2020 22:44


«Պահանջվում է նախարար - #Նախարարչկա». ՀՅԴ ՀԵՄ ակցիան՝ ընդդեմ Ա. Հարությունյանի (լուսանկար)

«Պահանջվում է նախարար - #Նախարարչկա». ՀՅԴ ՀԵՄ ակցիան՝ ընդդեմ Ա. Հարությունյանի (լուսանկար)

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունն անցած գիշեր ակցիա է իրականացրել՝ Երևանի փողոցներում փակցնելով «Պահանջվում է նախարար - #Նախարարչկա» գրությամբ պաստառներ։ Պաստառների վրա ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն է։

Հիշեցնենք, որ 2019 թ․ նոյեմբերից միությունը բարձրաձայնել էր ԿԳՄՍ նախարարությունում տիրող խնդիրները և պահանջել նախարարի հրաժարականը։ Միության ներկայացուցիչներն անգամ նստացույց էին իրականացնում նախարարության շենքի դիմաց։

Առավոտյան միության ֆեյսբուքյան պաշտոնական էջում տարածվել են ստորև բերվող լուսանկարները։

Աղբյուրը՝ yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը