Լրահոս

14.08.2020 10:42


Արմավիրի մարզում բախվել են Lexus-ն ու Mercedes-ը, ավտոմեքենաները հայտնվել են դաշտում, Lexus-ը կողաշրջվել է. կա վիրավոր

Արմավիրի մարզում բախվել են Lexus-ն ու Mercedes-ը, ավտոմեքենաները հայտնվել են դաշտում, Lexus-ը կողաշրջվել է. կա վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Մայիսյան գյուղի խաչմերուկում բախվել են Lexus և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, Lexus-ն էլ՝ կողաշրջված վիճակում։ Վթարի հետևաւնքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։

Դպքի վայր է ժամանել է ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Այս խորագրի վերջին նյութերը