Լրահոս

06.08.2020 14:50


Կոտայքի մարզում 30-ամյա երիտասարդը «Առինջ Մոլ»-ի հարևանությամբ գտնվող կամրջից իրեն ցած է նետել. վերջինս տեղում մահացել է

Կոտայքի մարզում 30-ամյա երիտասարդը «Առինջ Մոլ»-ի հարևանությամբ գտնվող կամրջից իրեն ցած է նետել. վերջինս տեղում մահացել է

Այսօր՝ օգոստոսի 6-ին, Կոտայքի մարզում, ժամը 13։30-ի սահմաններում ոստիկանության Աբովյանի բաժին և ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-«Առինջ Մոլ»-Գետարգել ճանապաւհին գտնվող կամրջից քաղաքացի է ցած նետվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել է Աբովյանի բժշկական կենտրոնի հերթախահ խումբը, ովքեր արձանագրել են քաղաքացու մահը։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ էլ նշում էին, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ՝ 30-ամյա Վիգեն Չ-ն էր։

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Այս խորագրի վերջին նյութերը