Քաղաքական

03.08.2020 21:44


Չինական «XINJIANG Economical Information Exchanging Association for Central and West Asia» հարթակն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին

Չինական «XINJIANG Economical Information Exchanging Association for Central and West Asia» հարթակն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին

Չինական «XINJIANG Economical Information Exchanging Association for Central and West Asia» հարթակն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին և ընդգծել Հայաստանի երկրորդ նախագահի միտքը՝ աշխարհում գլոբալիզացիոն գործընթացների անհաջող ավարտից հետո Չինաստանի բացառիկ դերի վերաբերյալ։

Գործակալությունն իր հաղորդագրության մեջ մասնավորապես նշել է․ «Հուլիսի 29-ին Երևանում տեղական «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության հետ հարցազրույցում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ գլոբալիզացիան վերջանում է և որ նոր աշխարհի թրենդը կառաջնորդեն Չինաստանն ու Ռուսաստանը։ Չինաստանը հնագույն քաղաքակրթություն ու հարուստ մշակութային ժառանգություն ունի։ Այն կարևոր դեր է կատարելու հետագա աշխարհաքաղաքական զարգացումներում»։

Տեղեկատվական հարթակն ընդգծել է նաև Ռ․ Քոչարյանի նախագահության ընթացքում հայ-չինական բարձր մակարդակի հարաբերություններն ու հիշեցրել Չինաստանի նախագահի հրավերով 2004 թվականին երկրորդ նախագահի պետական այցը այդ երկիր: Նյութում հրապարակվել են Հայաստանի երկրորդ նախագահի կենսագրության որոշ տվյալներ։

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը