Լրահոս

03.08.2020 16:13


Խայտառակություն է, երբ ոստիկանը՝ հաղթանդամ տղամարդը, երիտասարդ կանանց ձեռնաշղթաներով բերման է ենթարկում ոստիկանության բաժին. Գնդապետ Սայաթ Շիրինյան (տեսանյութ)

Խայտառակություն է, երբ ոստիկանը՝ հաղթանդամ տղամարդը, երիտասարդ կանանց ձեռնաշղթաներով բերման է ենթարկում ոստիկանության բաժին. Գնդապետ Սայաթ Շիրինյան (տեսանյութ)

Խայտառակություն է, երբ ոստիկանը՝ հաղթանդամ տղամարդը, երիտասարդ կանանց ձեռնաշղթաներով բերման է ենթարկում ոստիկանության բաժին, դա՞ է կորոնավիրուսի դեմ պայքարը։ Այս մասին մամուլի ասուլիսին ասել է ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը։

Բանախոսը նկատեց՝ կան իրավիճակներ, երբ ծառայողական պարտականությունների մեջ կարելի է մի փոքր թերանալ, բայց թույլ չտալ բարոյական սխալներ՝ անթույլատրելի է։ Այս համատեքստում գնդապետը հիշեցրեց օրերս Երեւանում արձանագրված դեպքը, երբ ոստիկանության ծառայողը նորածին երեխայի հետ շրջող երիտասարդ կնոջ նկատմամբ դիմակ չկրելու համար արձանագրություն էր կազմել այն դեպքում, երբ կինն ասում էր, որ երեխան իրեն դիմակով տեսնելիս լացում է, սթրեսի է ենթարկվում։

Նրա խոսքով՝ մինչ օրս ընտանիքի անդամներին ստիպում են մեքենայի մեջ դիմակ կրել, եթե այդ նույն անձինք տանը դիմակ չեն կրում, բաց տարածության մեջ մարդուն ստիպում են դիմակ կրել, ինչ է դա նշանակում, դրա պատասխանը չկա, որովհետև իրենց գործը հեշտացնելու համար ոտնահարում են մեր իրավունքները։

«Վստահաբար կարելի է ասել, որ իշխանություններն իրենց ոչ արդյունավետ կառավարման արդյունքում ձախողել են կորոնավիրուսի դեմ պայքարը, բայց հանկարծ Նիկոլ Փաշինյան և դուք՝ իշխանության տարբեր ներկայացուցիչներ, չփորձեք այս ամեն ինչը բարդել ժողովրդի վրա։ Ձերն է մեղավորությունը»,-նշեց գնդապետը։

Շիրինյանը զավեշտալի համարեց ԱԱԽ քարտուղարի հայտարարությանը, թե հուլիսյան իրադարձությունները ղեկավարել և համակարգել է Նիկոլ Փաշինյանը ՝ նշելով, որ շատ լավ է, որ Նիկոլ Փաշինյանն այդ մարտական գործողություններին ընդհանրապես որևէ մասնակցություն չի ունեցել։ Նրա խոսքով՝ այս իշխանության ներկայացուցիչները որ գերատեսչությունում փորձել են ինչ-որ ակտիվություն ցուցաբերել, այդ գերատեսչության աշխատանքները կամ կազմալուծվել են, կամ կազմաքանդվել։

Մանրամասները՝ pastinfo.am-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը