Լրահոս

03.08.2020 14:39


Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 14 աշխատակից շարունակում են բուժվել COVID-19­­-ից

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 14 աշխատակից շարունակում են բուժվել COVID-19­­-ից

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում օգոստոսի 3-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդությունից բուժվում է 14 աշխատակից։

Վարակվածներից 39-ն աշխատանքի են վերադարձել։ Անմիջական շփում ունեցած աշխատակիցներն ինքնամեկուսացված են։

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն իր շահառուներին նաև տեղեկացնում է, որ կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերով պայմանավորված և մյուս աշխատակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ ծառայության Երևան քաղաքի առանձին բաժիններ դեռ շարունակում են աշխատել սահմանափակ մարդկային ռեսուրսներով՝ Արաբկիր և Քանաքեռ­-Զեյթուն բաժնում աշխատում է 4, իսկ Էրեբունի-Նուբարաշեն բաժնում՝ 3 աշխատակից։

Ստեղծված իրավիճակում կատարողական առանձին գործողությունների իրականացումը կարող է ձգձգվել, որոշ դեպքերում դառնալ անհնար, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումներին, բողոքներին և հարցումներին երբեմն կարող է պատասխան չտրվել ակնկալվող ժամկետներում, ինչի առնչությամբ հայցում ենք ձեր ներողամտությունը։

ՀԿԱ ծառայության մամուլի քարտուղար

Վարդուհի Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը