Քաղաքական

01.08.2020 18:40


Սերբիան զենք է վաճառել նաև Ադրբեջանին. Վուչիչը ներկայացրել ՀՀ-ին զենք վաճառելու պատճառը

Սերբիան զենք է վաճառել նաև Ադրբեջանին. Վուչիչը ներկայացրել ՀՀ-ին զենք վաճառելու պատճառը

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտնել է, որ Հայաստանին զենք վաճառելու քայլն ուղղված է երկրի ռազմական արդյունաբերությունը փրկելուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Վուչիչն ասել է մամուլի ասուլիսի ընթացքում` պատասխանելով վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրած` Սերբիայից Հայաստան վաճառված զենքի մասին հարցին։

Նախագահը շեշտել է, որ զենքի վաճառքը միակ տաբերակն է, որն ապահովում է ռազմական արտադրության հաջողությունը։

«Թե՛ Ադրբեջանը և թե՛ Հայաստանը մեր բարեկամներն են։ Վերջին տարիներին մենք տասն անգամ ավելի զենք ենք վաճառել Ադրբեջանին, չգիտես ինչու, դրա մասին որևիցե լրատվական չի ուզում խոսել։ Ռազմական արդյունաբերության ոլորտում աշխատում է 17 հազար մարդ, որոնք պետք է մնան իրենց աշխատանքին: Ես սկզբունքորեն հարցնում եմ ձեզ. ո՞ւմ ենք վաճառելու ապագայում: Ում էլ վաճառենք, ինչ-որ մեկը դժգոհելու է»,-նշել է Վուչիչը:

Այս խորագրի վերջին նյութերը