Քաղաքական

28.07.2020 21:52


Թուրքական Bayraktar TB2 հարվածային անօդաչու սարքերը հարվածներ են հասցրել Հայաստանի տարածքում

Թուրքական Bayraktar TB2 հարվածային անօդաչու սարքերը հարվածներ են հասցրել Հայաստանի տարածքում

Հուլիսյան գործողությունների ընթացքում հակառակորդի կիրառած, օգտագործած, պայթած միջոցների մնացորդներն այժմ ուսումնասիրվում են: Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ անդրադառնալով թուրքական անօդաչու սարքերով Հայաստանին հարվածներ հասցնելու վերաբերյալ հրապարակմանը։

«Այլ կերպ ասած, ժամանակավրեպ է խոսել այն մասին, դրանց մեջ թուրքական կա, թե ոչ»,- ասաց ՊՆ խոսնակը։

Հիշեցնենք, որ Аvia.pro-ն այսօր գրել է, որ թուրքական Bayraktar TB2 հարվածային անօդաչու սարքերը հարվածներ են հասցրել Հայաստանի տարածքում։

Այս խորագրի վերջին նյութերը