Աշխարհ

16.07.2020 09:38


«Աստծո սիրուն, դադարեցրեք». Մամեդյարովը` Ալիևի կողմից իրեն ուղղված քննադատության մասին

«Աստծո սիրուն, դադարեցրեք». Մամեդյարովը` Ալիևի կողմից իրեն ուղղված քննադատության մասին

Ադրբեջանական ԶԼՄ-ները կապվել են երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ և փորձել իմանալ նրա կարծիքը երկրի նախագահ Իլհամ Ալիևի` իր և իր ղեկավարած գերատեսչության աշխատանքի վերաբերյալ դժգոհությունների մասին: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:

Արտգործնախարարը ոչ մի հստակ պատասխան չի տվել լրագրողներին:

«Աստծո սիրուն, դադարեցրեք: Դուք ուրիշ հարցեր չունե՞ք: Դա ի՞նչ հարց է: Եվ ինչպե՞ս կարելի է ինչ-որ բանի մասին հարցնել այսպիսի ժամանակ: Վաղը զանգահարեք Լեյլա Աբդուլաևային (Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն է), թող նա պատասխանի այդ հարցին»,-ասել է Մամեդյարովը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը