Աշխարհ

15.07.2020 17:30


Պուտինը եւ Էրդողանը քննարկել են ավիահաղորդակցության վերսկսումը. Պեսկով

Պուտինը եւ Էրդողանը քննարկել են ավիահաղորդակցության վերսկսումը. Պեսկով

ՌԴ-ի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում արծարծել են ավիահաղորդակցության վերսկսման թեման, գերատեսչություններին հանձնարարություններ են տրվել ձեռնամուխ լինել այդ հարցի շուրջ բանակցություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքի նախարարությունը հաղորդել Է, որ Մոսկվան եւ Անկարան պայմանավորվել են թռիչքներն սկսել հուլիսի 15-ից, տեղեկացնում Է «Անադոլու» գործակալությունը: Թուրքիայի տրանսպորտի նախարարությունում ՌԻԱ Նովոստիին աղբյուրը հաստատել Է տեղեկատվությունը, սակայն ճշտել Է, որ ստույգ ամսաթիվը դեռ չկա:

«Թեման արծարծվել Է: Համապատասխան գերատեսչություններին հանձնարարություններ են տրվել՝ ձեռնամուխ լինել բանակցություններին»,-ասել Է Պեսկովը, պատասխանելով այն հարցին, թե այդ հարցը քննարկել են արդյոք Պուտինն ու Էրդողանը հեռախոսով:

Երկու նախագահների հեռախոսազրույցը կայացել Է հուլիսի 13-ին: ՌԴ-ի եւ Թուրքիայի ղեկավարներն այդ ժամանակ քննարկել են Սիրիայի եւ Լիբիայի իրադրությունը, Սուրբ Սոֆյայի տաճարի վերաբերյալ որոշումը:

Այս խորագրի վերջին նյութերը