Աշխարհ

15.07.2020 09:45


Բաքվում ցուցարարները ներխուժել են խորհրդարանի շենք (տեսանյութ)

Բաքվում ցուցարարները ներխուժել են խորհրդարանի շենք (տեսանյութ)

Բաքվում բանակի աջակցության չարտոնված հանրահավաքի մասնակիցները ներխուժել են երկրի խորհրդարանի շենք: Այս մասին հայտնել է «Ինֆետոկա24» Telegram-ալիքը:

Ոստիկանները հանել են շենք ներթափանցած ցուցարարներին: Դրանից բացի, իրավապահ մարմինների աշխատակիցները ստիպված էին ջրցաններ օգտագործել:

«ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկություններով՝ մարդիկ երթ էին անցկացնում ադրբեջանական մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով՝ վանկարկելով հայրենասիրական կարգախոսներ: Գործակալության գնահատմամբ երթին մասնակցել է հազարից ավելի մարդ:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը