Մեկնաբանություն

11.07.2020 00:10


Ստահոդ Նիկոլի ամենաանհեթեթ ստերից մեկը. «Մեր նպատակը Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացուն տուգանելը չէ»

Ստահոդ Նիկոլի ամենաանհեթեթ ստերից մեկը. «Մեր նպատակը Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացուն տուգանելը չէ»

Սա բացարձակ սո՛ւտ է` լկտի, անամոթ սուտ՝ առանց սահմանների...

Հպարտ քաղաքացուն տուգանելու մոլուցքով չտառապողը, որի համար նույն այդ քաղաքացին «տուգանքի մատերիալ» չէ, տուգանք նշանակելու մասին արձանագրությունների «պլան» չի դնում իր ձեռքի կամ ոտքի տակի ոստիկանապետի վրա։

Չի ասում` սիրելի՛ հայրենակից, գրպանդ լայն բաց. եթե դու նստած ես այգում ու դիմակ չես դրել, մեկին մեկ մեղավո՛ր ես` տուգանքի «մատերիալ» ես, անգամ եթե կողքդ` 5 կիլոմետր շառավղով, ոչ մի կենդանի շունչ չկա։

Գիշերը ժամը 2.30 ամայի փողոցում դիմակ չդրած հպարտ քաղաքացիների որս չի կազմակերպում ու չի դարձնում տուգանքի «մատերիալ»։

«Թփերում» չի՛ թաքնվում, «գյոզ չի դնում», ծխելուց և ուտելուց ազատ ժամանակ կամ պարզապես լիաթոք շնչելու համար դիմակը մի պահ` ընդամենը մի պահ դիմակը հանած կամ քթից իջեցրած մարդ ման չի գալիս, որ բռնացնի «հանցանքի վայրում» ու տուգանի` ցուցադրաբար աչք փակելով առանց դիմակի փողոցներում թրև եկող, թանկաբազար սրճարաններում ժամանակ անցկացնող քայլարածների վրա, ու մեր կյանքը համատարած կորոնա«դիմակ»ահանդես չի դարձնում։

Չի՛ մոտենում ճիշտ դիմակը ճիշտ` «պատշաճ կրող» քաղաքացուն և չի ստուգում` անձնագիրը մո՞տն է, թե՞ չէ։ Անձը հաստատող փաստաթուղթը ցույց տալու պատրաստակամություն չցուցաբերելու դեպքում չի փռում ասֆալտին։ Անկախ տարիքից և սեռական պատկանելությունից` ձեռքերը չի ոլորում, քաշքշելով, հրմշտելով ոստիկանական մեքենայի մեջ չի խցկում ու բերման չի ենթարկում` բացառություն անելով միայն իրենց «ոչ ավանդական» կողմնորոշումը ցուցադրող սեռախեղված-սեռաշեղվածների համար։

«Ոստիկանական ռեյդեր» (արշավանքներ) չի անում անհաճո լրատվամիջոցների գրասենյակներ, դատարկ տաղավարում մենակ աշխատող հաղորդավարի, սոցիալական հեռավորության պահանջը կրկնակի, եռակի գերակատարող հարցազրույցավարի վրա ակտ չի գրում «դիմակ չկրելու» համար։

10-20 հազար դրամը քիչ համարելով` «դիմակ չկրելու» գինը (տուգանքը), կրկնակի, եռակի, քառակի բարձրացնելու «օրենսդրական» նախաձեռնություն չի դնում շրջանառության մեջ։

Այդքանից հետո, առանց կարմրելու` մարդկանց աչքերի մեջ նայելով, փարիսեցիաբար չի ստում, թե բա` «մեր նպատակը մեր սիրելի հայրենակիցներին տուգանելը չէ»։

Եթե վերը նշված և չնշված անհիմն, անտրամաբանական, անհեթեթ, կամայական որոշումների և գործողությունների միա՛կ նպատակը հպարտ քաղաքացուն տուգանելը չէ, ապա ի՞նչ է...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը