Մեկնաբանություն

08.07.2020 14:00


Արմե՛ն, քեզ ասում եմ, Արարա՛տ, դու լսիր

Արմե՛ն, քեզ ասում եմ, Արարա՛տ, դու լսիր

Նախորդ իշխանության հաճախորդական հաստիքացուցակից նիկոլական իշխանության հաշվեկշռին անցած Արման Բաբաջանյանի վրա քստմնելի գործեր են դրվում։

Նրան ուղարկում են Նաիրի Հունանյանի մոտ բանակցելու, դատախազություն՝ «գործ սարքելու» և այլն։

Երեկ սրան կրկին օգտագործել է Նիկոլը։ Այս անգամ Արմանին «տռաս» էին հանել ՀՀ նախագահի աթոռը զբաղեցնող Արմեն Սարգսյանի դեմ «միտինգ» անելու։

Պատճառն այն է, որ սահմանադրական կարգի տապալումը և իշխանության յուրացման գործընթացը դանդաղել է Արմեն Սարգսյանի՝ ձեռքերը լվանալու ու մի կողմ քաշվելու վարքագծի պատճառով։ Հարցն այն չէ, որ Արմենն ընդդիմանում է այդ ամենին։ Ճիշտ հակառակը, նա աջակցում է, բայց աջակցում է այնպես, որ հետագայում շալակած քրեական հոդվածների քանակով զիջի քայլարածներին։

Արմենը հանցագործությանն աջակցում է իրեն ռետինե խողովակի տեղ դնելով ու Սահմանադրությունը չնկատելու տալով։ Բայց Նիկոլին դա չի գոհացնում։ Իրեն պետք է շատ արագ սեփականաշնորհել ՍԴ–ն։

Հասկանալով, որ նախագահի աթոռի վրայի մարդը «թռնողական» է գնում, Նիկոլն իր թերթով ու քայլարած պատգամավորներից մեկի բերանով հայտարարեց, թե բա եթե Արմենը չստորագրի (ինչի մասին «գաստրոլյոր» նախագահը շատ արագ հայտարարել էր՝ չսպասելով 21–օրյա ժամկետին) ՍԴ–ն գրավելու օրենքը, ապա դա կարող է հնգօրյա ժամկետում անել ԱԺ խոսնակ նշանակված Արարատ Միրզոյանը։ Բայց վերջինս չի շտապում ստորագրել, քանզի հա՛մ վախենում է, հա՛մ խաղեր տալիս։ Իսկ դա նյարդայնացնում է Նիկոլին։ Այդ նյարդայնությունն էր պատճառը, որ «ժողովրդի» վարչապետն, արտակարգ դրության պայմանները խախտելով, փողոց էր հանել Բաբաջանյան Արմանին։ Դա յուրօրինակ ակցիա էր՝ «Արմե՛ն, քեզ ասում եմ, Արարա՛տ, դու հասկացիր» խորագրի ներքո։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը