Աշխարհ

08.07.2020 11:50


Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 963 դեպք:

Ապաքինվել է ևս երեք պացիենտ, և ապաքինվածների թիվը կազմում է 841:

Արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի։

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում է մնում 3903 մարդ, իսկ հիվանդանոցներում հսկողության տակ 202 մարդ:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը