Լրահոս

06.07.2020 17:24


Ադրբեջանի ԶՈՒ-ն ԼՂ սահմանի մոտակայքում մարտական կրակով գիշերային զորավարժություններ է անցկացրել (տեսանյութ)

Ադրբեջանի ԶՈՒ-ն ԼՂ սահմանի մոտակայքում մարտական կրակով գիշերային զորավարժություններ է անցկացրել (տեսանյութ)

Ադրբեջանական բանակի զինված ստորաբաժանումները ԼՂ սահմանից ոչ հեռու մարտական կրակով մարտավարական զորավարժություններ են անցկացրել, տեղեկացնում է eadaily.com-ը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքին հղումով:

«Զորավարժությունների շրջանակում ստորաբաժանումները տարբեր առաջադրանքներ են կատարել գիշերային պայմաններում: Զորավարժությունների մասնակից ստորաբաժանումները տարբեր զենքերից բացված կրակով ոչնչացրել են պայմանական հակառակորդի թիրախները»,-ասված է նախարարության հաղորդագրությում:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը