Լրահոս

05.07.2020 11:00


Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել Սևանա լճից

Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել Սևանա լճից

Հուլիսի 4-ին, ժամը 21։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Կապուտակ Սևան» հանգստյան տան լողափից քաղաքացին ջրային մոտոցիկլով մտել է լիճը․ մոտոցիկլը խափանվել է և չի կարողանում դուրս գալ ափ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ջրափրկարարները Գևորգ Խ․-ին և իր ջրային մոտոցիկլը մոտեցրել են ափ։

Այս խորագրի վերջին նյութերը