Լրահոս

09.04.2009 12:26


ԱԺ քննարկմանն է ներկայացվել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 2008թ. գործունեությունը

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կողմից Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել 2008թ. գործունեության վերաբերյալ հաղորդումը: Քննարկմանը հարակից զեկուցող ԱԺ գիտության, կրթության, մշակույթի երիտասարդությքան և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հիմնականում քննադատաբար է մոտեցել ՀՌԸ-ի աշխատանքներին.

-Առանձին խնդիր է կրթական հաղորդումների հեռարձակման ծավալը, որն առհասարակ հեռու է ցանկալիից,–ասել է Արմեն Աշոտյանը:

Նա նաև նկատել է, թե 2008 թվականի ընթացթում ունեցել ենք «երկու տեսակի» հանրային հեռուստաընկերություն.

-Պայմանականորեն չեմ ուզում նշել ժամկետ, թե երբվանից եմ զանազանել «երկու» հանրային հեռուստաընկերություն, բայց ակնհայտ է, որ հանրային հեռուստաընկերության ներսում թե՛ հեռարձակման, թե՛ բովանդակության առումով փոփոխությունները շարունակվել են 2008-ին, և ամիս-ամսվա վրա մենք տեսել ենք տարբերություն՝ հանրային հեռուստաընկերության հաղորդումների որակի, բովանդակության և մեր ակնկալիքների առումով:

Այս խորագրի վերջին նյութերը