Լրահոս

02.07.2020 12:16


Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 3․1 հա տարածք

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 3․1 հա տարածք

Հուլիսի 1-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 500 քմ, 1․5 հա, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 700 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 4000 քմ, 200 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 300 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 1500 քմ,

Արագածոտնի մարզի Աշտարակ-Փարպի ավտոճանապարհին՝ 700 քմ,

Արարատի մարզի Վեդի քաղաքում՝ 2000 քմ, Դիտակ գյուղում՝ մոտ 3000 քմ,

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ մոտ 2000 քմ, Նորակերտ գյուղում՝ մոտ 1500 քմ։

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը