Լրահոս

02.07.2020 11:40


Հրդեհ՝ Թաիրով գյուղում. դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ

Հրդեհ՝ Թաիրով գյուղում. դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ

Հուլիսի 2-ին, ժամը 10:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թաիրով գյուղում այրվում է էլեկտրական սյուն։ Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ գազատար խողովակից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով այրվում է մոտակայքում գտնվող հագուստի խանութը։

Այս խորագրի վերջին նյութերը