Երևանում 33-ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին
Այսօր՝ հուլիսի 1-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09;40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 33-ամյա Մաքսիմ Թ-ն իր վարած Nissan Fuga մակնիշի ավտոմեքենայով Ազատության պողոտայում վրաերթի է ենթարկել հետիոտնին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ում առաջինը օգնության են հասել այդ պահին նշված վայրով անցնող Ճանապարհային ոստիկանությունը։
Դեպքի վայր է ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, և վարորդը բժիշկների հետ վիրավորին ուղեկցել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ պարզվել է, որ վրաերթի ենթարկվածի կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա սթափ է։
Ոստիկանոթյունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը, ով, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, 18 տարեկան աղջիկ է։