Աշխարհ

10.06.2020 20:45


Հրաշալի պատմություն է, որն ինձ շատ համահունչ է․ Կիանու Ռիվզը՝ «Մատրիցա 4» ֆիլմի սցենարի մասին

Հրաշալի պատմություն է, որն ինձ շատ համահունչ է․ Կիանու Ռիվզը՝ «Մատրիցա 4» ֆիլմի սցենարի մասին

Հոլիվուդյան դերասան Կիանու Ռիվզը պատմել է «Մատրիցա 4» ֆիլմի սցենարն առաջին անգամ ընթերցելուց հետո ունեցած արձագանքի մասին, գրում է Daily Mail-ը։

55-ամյա Ռիվզը, որը ֆիլմի առաջին երեք մասերում մարմնավորել է Նեո անունով հերոսին, ընդգծել է, որ սցենարն իրեն շատ է հուզել:

«Լանա Վաչովսկին հրաշալի սցենար է գրել․ հրաշալի պատմություն է, որն ինձ շատ համահունչ է»,-հայտարարել է դերասանը:

Կանադացի դերասանուհի Քերրի Էն Մոսը, որը հայտնիություն է ձեռք բերել ֆիլմում կերտած իր դերով, հայտնել է, որ սցենարը չափազանց գեղեցիկ է և ավելի խորը իմաստ ունի, քան նախորդ ֆիլմերը։

«Ես երբեք չեմ մտածել, որ կրկին կնկարահանվեմ»,-մեկնաբանել է Մոսը ֆիլմի չորրորդ մասում իր մասնակցությունը՝ հավելելով, որ չէր պատրաստվում վերադառնալ ֆիլմի նկարահանումներին, սակայն սցենարը կարդալուց հետո մտափոխվել է։

Հայտնի է, որ ֆիլմի չորրորդ մասում հանդես կգան նաև Ջադա Փինքեթ Սմիթը և Պրիյանկա Չոպրան։

Մատրիցայի աշխարհը մի պատրանք է, որը գոյություն ունի շնորհիվ մարդկանց հավերժական քնի։ Մատրիցան ապագայի մի ցուրտ աշխարհ է, որտեղ մարդիկ որպես համակարգչային համակարգերի մարտկոցներ են ծառայում։

«Մատրիցա 4» ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2021 թվականի մայիսի 21-ին:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը