Աշխարհ

10.06.2020 09:12


Ադրբեջանի նախագահի աշխատակազմի 19 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի 19 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով

Ադրբեջանի նախագահի աշխակազմում կորոնավիրուսով վարակման 19 դեպք է հայտնաբերվել:

Ինչպես հայտնում է Minval.az-ը, այդ մասին երկրի կառավարությանը կից օպերատիվ շտաբի կազմակերպած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Տարածքային բժշկական ստորաբաժանումների կառավարման կազմակերպության (TƏBİB) նախագահ Ռամին Բայրամլըն:

Վերջինս հայտնել է նաև, որ Ադրբեջանի ԱԻՆ-ում կորոնավիրուսով վարակվել է 5 մարդ: Նրա խոսքով՝ կորոնավիրուսով վարակվածներ կան նաև աշխատանքի նախարարության աշխատակիցների շրջանում:

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 8191-ի, մահացածներինը՝ 98-ի:

Այս խորագրի վերջին նյութերը