Աշխարհ

05.06.2020 21:06


Եգիպտոսը միջազգային զբոսաշրջիկներին աշնանից շուտ չի սպասում

Եգիպտոսը միջազգային զբոսաշրջիկներին աշնանից շուտ չի սպասում

Եգիպտոսի զբոսաշրջության ոլորտը չի ակնկալում միջազգային զբոսաշրջիկների այցելություն աշնանից շուտ: Երկրի կառավարությունը, քննարկելով ոլորտի հնարավոր վերաբացման հարցերը, որոշել է մշակել ծրագիր միջազգային զբոսաշրջիկներին ընդունելու համար, սակայն պարզ չէ, թե երբ դա հնարավոր կլինի: Ժամկետներ առայժմ չեն նշվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Եգիպտոսում ոլորտի կառույցները հայտարարել են՝ հաշվի առնելով երկրում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը, միջազգային զբոսաշրջային ուղղությունը վերագործարկելը հնարավոր կլինի սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին: Հույս են հայտնել, որ այդ ընթացքում աշխարհում կստեղծվի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը: Եթե դա ավելի վաղ հաջողվի, ապա հնարավոր կլինի ոլորտի վերաբացման ժամկետներն առաջ բերել:

Փորձագետները նշում են, որ Եգիպտոսը կարող է առաջարկել ցածր գներ՝ զբոսաշրջիկներին գրավելու համար: Ամեն դեպքում թե´ իշխանությունները, թե´ հյուրանոցները չեն ցանկանում ռիսկի գնալ: Նույնիսկ եթե միջազգային ավիափոխադրումը վերականգնվի հուլիս, օգոստոս ամիսներին, միևնույն է, զանգվածային զբոսաշրջության մասին դեռ խոսք չի կարող լինել:

Այս խորագրի վերջին նյութերը