Լրահոս

03.06.2020 10:35


Սյունիքի մարզում բախվել են «Mercedes»-ն ու «КамАЗ»-ը. կա վիրավոր

Սյունիքի մարզում բախվել են «Mercedes»-ն ու «КамАЗ»-ը. կա վիրավոր

Հունիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Գորիս քաղաքի Սյունիքի և Երևանյան խճուղու փողոցների խաչմերուկում բախվել են Գորիսի բնակիչ, 24-ամյա Շահեն Պ.-ի վարած «Mercedes» մակնիշի և Վայոց Ձորի մարզի բնակիչ, 56-ամյա Գուրգեն Ա.- վարած «КамАЗ 65117» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Շահեն Պ.-ն մարմնակա վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Այս խորագրի վերջին նյութերը